Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԱՄՆ կոնգրեսմեն Աննա Էշուն Թրամփի վարչակազմին կոչ է արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյանի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսմեն Աննա Էշուն Թրամփի վարչակազմին կոչ է արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյանի նկատմամբ
24.10.2020 | 12:23

ԱՄՆ կոնգրեսմեն Աննա Էշուն միացել է իր գործընկերներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանների նկատմամբ, որ պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար:

«Ադրբեջանի հրահրած հարձակումն Արցախի Հանրապետության վրա, զուգորդվել է բնակավայարերի շարունակական հրթիռակոծմամբ և կասետային զինամթերքի կիրառմամբ, որոնք մեծացնում են քաղաքացիական անձանց շրջանում զոհերի հնարավորությունը: Այս տակտիկան խախտում է մարդու իրավունքները, և Ադրբեջանի պաշտոնական դեմքերը պետք է պատասխանատվության ենթարկվեն Արցախի խաղաղ բնակիչների դեմ ձեռնարկած գործողությունների համար»,- նշել է Աննա Էշուն:

Նա գտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ «Մագնիտսկու օրենքը» ԱՄՆ նախագահին լիազորում է պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ: «Ես միանում եմ Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերների նամակին՝ ուղղված պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին, որով կոչ է արվում Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ սահմանել հրեշավոր հարձակումներին մեղսակից ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ»,- գրել է Էշուն:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ